Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

ԼՂ հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում

ԼՂ հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում
05.04.2016 | 01:36

Ղարաբաղյան հակամարտությունը հատուկ վտանգ է ներկայացնում և Վրաստանի ու տարածաշրջանի վրա ազդելու պոտենցիալ ունի՝ Թբիլիսիիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը արդեն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ: «Հակամարտությունը միշտ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն անմիջական կողմերի, այլև շրջապատի վրա»,- հայտարարել է Լահյուն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի առաջարկություններին:

Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ